Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցի ծայրամասի բնակիչները բողոքում են, որ իրենց փողոցը չունի կոյուղագիծ, աղբարկղ և գիշերային լուսավորում:
Բացի այդ անձրևներից հետո փողոցը դառնում է անանցանելի:
Բնակիչների խոսքով` փողոցում բացակայում են բոլոր տարրական պայմանները: “Մենք նույնպես Նինոծմինդա քաղաքի բնակիչներ ենք: Ամենուրեք անցկացվել են կոյուղագծեր, միայն մեր փողոցում է այն բացակայում, գիշերային լուսավորում ևս չունենք, ասում են չկան էլեկտրասյուներ,աղբը չգիտենք որտեղ լցնել, այն այրում ենք կամ լցնում ուր պատահի: Խնդրում ենք ուշադրություն դարձնել և լուծում տալ մեր փողոցի հիմնախնդիրներին”,- իրենց բողոքը հայտնեցին բնակիչները:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան