ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ «հիբրիդային գործողությունների» և արտասահմանում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի բանաձեւում։

«ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել արգելող միջոցների նոր մեխանիզմին»,- ասվում է փաստաթղթում։

Այն պարզաբանում է, որ այս մեխանիզմն ուղղված է արտերկրում Ռուսաստանի Դաշնության որոշակի «ապակայունացնող գործողությունների» դեմ։ Սահմանափակումներ են մտցվելու «հիբրիդային գործողությունների» և «ընտրություններին միջամտելու» համար, որոնց համար նախատեսվում է ստեղծել ֆիզիկական և իրավաբանական անձանց ևս մեկ սև ցուցակ։