
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Կազբեգիի մունիցիպալիտետում գտնվող Մկղինվարծվերի լեռ տանող ճանապարհին երկու զբոսաշրջիկ լեռնագնաց է մահացել։
Ըստ տեղեկությունների՝ հանգուցյալները Ռուսաստանի քաղաքացիներ են: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, մանրամասները հայտնի չեն։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով` անզգուշությամբ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: