Վրաստանում միջին աշխատավարձը կհասնի 3500 լարիի. Կոբախիձե

Վրաստանում միջին աշխատավարձը կհասնի 3500 լարիի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2028 թվականը երկրում միջին աշխատավարձը կհասնի 3500 լարիի։

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Կոբախիձեն անցկացրել է «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսը։

Միջին աշխատավարձի բարձրացումից բացի, ըստ վարչապետի`

1. Անակլիա նավահանգիստն առաջին նավը կստանա 2029 թվականին,

2. Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը տարեկան կընդունի 18 միլիոն ուղևորի,

3. Մինչև 2028 թվականն աղքատության մակարդակը կնվազի 4 տոկոսով,

4. Մինչև 2028 թվականը տնտեսությունը կաճի 130 միլիարդ լարիով,

5. Մինչև 2028 թվականը բյուջեն կհասնի 50 միլիարդ լարիի, և կստեղծվի 200 հազար աշխատատեղ;

6. 30 մլն լարի կհատկացվի արվեստագետներին և արվեստի զարգացմանը։

Վարչապետը նաև նշել է, որ կառավարական թիմին դուր չեն գալիս ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ներկա պահի հարաբերությունները, և իրենք ցանկանում են շտկել իրավիճակը։

Հավելենք նաև, որ նախընտրական ծրագրի շնորհանդեսին չի մասնակցել կուսակցության պատվավոր նախագահ, խորհրդարանական ցուցակի առաջին համար Բիձինա Իվանիշվիլին։

Շնորհանդեսին ներկա չի եղել նաև կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։