Կարտոֆիլով լցված պարկերը մնացին անձրևի տակ. Գյուղացու տանջանքը

Կարտոֆիլով լցված պարկերը մնացին անձրևի տակ. Գյուղացու տանջանքը

Չնայած հայտնի էր, որ մինչև հոկտեմբերի 9-ի առավոտ Վրաստանում կդիտվի տեղումներով եղանակ, այնուամենայնիվ բնակիչները շարունակեցին կարտոֆիլի բերքահավաքը։

Այսօր տեղացած առատ անձրևը խնդիրներ ստեղծեց։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում, շատ ցանքատարածքներում նկատվում են անձրևի տակ մնացած կարտոֆիլով լեցուն պարկեր։

Այս տարի կարտոֆիլի բերքը բավականին լավ է, բայց կան մի շարք խնդիրներ, խնդիրներից հիմնականը աշխատուժի պակասն է և կարտոֆիլի ցածր գները։ Այս ֆոնին բերքահավաքը շատ դանդաղ է ընթանում։ Մյուս կողմից էլ եղանակային պայմաններն են խնդիրներ ստեղծում։ Ինչպես ասում են բնակիչները, գյուղացու տանջանքը սարսափելի է։