Հոկտեմբերի 5-ին Թբիլիսիիում տեղի ունեցավ պարի փառատոն, որտեղ իրենց մասնակցությունը ունեցան Գանձայի «Գանձեր» և Օրոջալարի «Արևներ» համույթները պարուսույց Աստղիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Նրանք ներկայացել են նոր պարերով՝ արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի բարձր գնահատականին։
Փառատոնի ավարտին պարուհիները արժանացել են դիպլոմների, մեդալների և գավաթի։ Աստղիկ Հարությունյանը արժանացել է «Խորեոգրաֆների ակադեմիայի միության օրդերի» հայ վրացական մշակույթը զարգացնելու համար։ Աստղիկ Հարությունյանը մրցանակը ստացել է անձամբ համալսարանի ռեկտորի կողմից։
«Այս մրցանակը շատ կարևոր է ինձ համար, սա այն մրցանակն է, որ 13 տարի աշխատել եմ քրտնաջան և այսօր արժանացել դրան»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աստղիկ Հարությունյանը։
Մանրամասները աուդիոնյութում․