Մայիսի 6-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց աղցանների և թխվածքների մրցույթ:
Աղցանների մրցույթն անցկացվում է սկսած 2009 թվականից: Մրցույթը կազմակերպել էր արվեստագիտության ուսուցչուհի Ֆլորա Բդոյանը: Մրցույթին մասնակցում էին 6-9-րդ դասարանցիները:
Նրա խոսքով` նմանատիպ մրցույթների նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքը: Մրցույթին երեխաները պատրաստվել էին նախօրոք` տան պայմաններում: Մասնակիցները միասին հավաքվելով պատրաստել էին ձեռքի աշխատանքներ, իսկ այնուհետև կիսվել էին իրենց փորձով Instagram և Viber սոցիալական կայքերում: Այս հետաքրքիր և “համով” մրցույթում գաղթեց ընկերությունը:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան