Առանց վիզայի ռեժիմի վերանայում և պատժամիջոցներ Իվանիշվիլիի դեմ

Առանց վիզայի ռեժիմի վերանայում և պատժամիջոցներ Իվանիշվիլիի դեմ

Եվրախորհրդարանը (ԵԽ) ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ անդամ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Լուրջ մտահոգություն»՝ կապված Վրաստանում ժողովրդավարության հետընթացի հետ, Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները «գործակալների օրենքի» և հակաԼԳԲՏ օրենքի պատճառով, առանց վիզայի ռեժիմի չափանիշների ստուգում, Միխեիլ Սաակաշվիլիի ազատություն,- սրանք են բանաձևում ներկայացված հիմնական հարցերը:

Բանաձևի շրջանակներում Եվրախորհրդարանը «մտահոգություն է հայտնում, որ «Վրացական երազանքի» բազմաթիվ օրենսդրական առաջարկները դավաճանում են վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ձգտումներին։

Այն վերաբերում է նաև մեդիայի և արտահայտման ազատությանը. բանաձևն ընդգծում է, որ «արտահայտվելու և հավաքների ազատության և խաղաղ բողոքի իրավունքը հիմնարար ազատություններ են և պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում, հատկապես այն երկրում, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը»:

Բանաձևին կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 Եվրախորհրդարանի պատգամավոր։ Բանաձևի ​​տեքստը համատեղ ներկայացվել և աջակցվել է Եվրոպական խորհրդարանի հիմնական խմբերի կողմից.

  • Եվրոպական ժողովրդական կուսակցություն,
  • Սոցիալ-դեմոկրատներ,
  • Եվրոպացի պահպանողականներ և ռեֆորմիստներ,
  • Լիբերալներ (RENEW)
  • Կանաչներ (Կանաչներ/EFA):

Բանաձևի նախագծով Եվրախորհրդարանը բազմիցս կոչ է անում Եվրահանձնաժողովին ժամանակին գնահատել ոչ միայն «գործակալների օրենք»-ի, այլև ՀակաԼԳԲՏ օրենքի և այլ օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման վրա, հատկապես՝ հիմնարար իրավունքների մասով, «որը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է»։

Բանաձևի տեքստը Եվրամիության խորհրդին և Եվրամիության ժողովրդավար գործընկերներին կրկին կոչ է անում «անհապաղ և նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել» Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով։

Նղենք, որ այսօրվա քվեարկությանը նախորդել էր բանավեճ, որի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Վրաստանի կառավարության եվրատլանտյան կուրսից շեղվելու համար։

Ի դեպ, Եվրախորհրդարանի բանաձևն իրավական ուժ չունի և խորհրդանշական է իր բնույթով։ Եվրոպական խորհրդարանի դերը ԵՄ արտաքին քաղաքականության արտադրության մեջ սահմանափակ է։

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանի քննադատական ​​տեքստերն արդեն իրավական խնդիրներ է ստեղծել Իվանիշվիլիի համար: Իվանիշվիլիի դեմ 2022 և 2023 թվականներին ընդունված բանաձևերը Բերմուդյան դատարանն օգտագործել է Իվանիշվիլիի և Credit Suisse-ի վեճում։