Թոշակային օգնության վրա ծախսված միջոցների մեծ մասը բաշխվում է համեմատաբար հարուստ թոշակառու կանանց օգտին – այս մասին նշվում է հետազոտական Gnomon Wise ինստիտուտի քաղաքական փաստաթղթում, որը վերաբերում է Վրաստանի սոցիալական պաշտպանության քաղաքականության բարեփոխումների ուղղությանը:
Փաստաթղթում նշվում է, որ «թոշակի մեծ մասը բաշխվում է ապահովված ընտանիքներին և ոչ թե աղքատներին»:
«Թոշակային օգնությունը համընդհանուր է: Օրինակ, թոշակառուների 32%-ը ապահովված ընտանիքներից են (միջին անվանական եկամուտը 2.2-6.5 հազար լարի և ավելի), մինչդեռ թոշակառուների 33%-ը աղքատ ընտանիքներից են: Նույն չափով թոշակ է ստանում այն թոշակառուն, որի ընտանիքի եկամուտը կարող է գերազանցել 6 հազար լարին, և այն թոշակառուն, որի ընտանիքի եկամուտը 400 լարի է: Ավելին, սովորաբար, որքան աղքատ է մարդը, այնքան քիչ է նրա կյանքի տևողությունը, քանի որ նրան հասանելի չէ որակյալ առողջապահությունը և նա ապրում է վատ պայմաններում: Ուստի, հանրային կարծիքի հակառակ, թոշակի մեծ մասը բաշխվում է ապահովված ընտանիքներում և ոչ թե աղքատներին: Այսպիսի ապահովված ընտանիքներում ապրում է թոշակառուների 58%-ը: Սա նշանակում է, որ համեմատաբար աղքատ թոշակառուների թիվը մոտավորապես 352 հազար է, և նրանք առավելապես կարիք ունեն թոշակային օգնության» – նշված է հրապարակման մեջ:
Սույն տեղեկության համաձայն, նրանց հետ միասին, կա նաև գրեթե նույն թվով թոշակառու, որը համեմատաբար ապահովված ընտանիքից է և թոշակային օգնության շատ ավելի քիչ կարիք ունի: Ավելին, տղամարդկանց համար թոշակային շրջանը զգալիորեն կարճ է, քան կանանց համար, քանի որ 60 տարեկան կնոջ կյանքի տևողությունը 82.3 տարի է, իսկ 65 տարեկան տղամարդու կյանքի տևողությունը՝ 79.1 տարի: Հետևաբար, թոշակային օգնության վրա ծախսված միջոցների մեծ մասը բաշխվում է համեմատաբար հարուստ թոշակառու կանանց օգտին: tv9news.ge