Այսօր` հոկտեմբերի 10-ին, Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը և աշխատակիցները այցելեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղ՝ ստուգելու գյուղում գտնվող Բուղդաշեն գետի սանիտարահիգիենիկ վիճակը, որին օրեր առաջ անդրադարձել էր NOR ռադիոկայանը։
NOR ռադիոկայանի լրագրողները, հետևողական լինելով խնդրին, այսօր եղան Գորելովկա գյուղում։ Տեղում առողջապահության կենտրոնի աշխատակիցները ուսումնասիրեցին տեղանքը և գնահատեցին վիճակը։ Այդ հարցով NOR-ի լրագրողը հարցազրույց ունեցավ ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի հետ, թե ինչ գնահատական են տալիս ստեղծված հակասանիտարահիգիենիկ վիճակին և ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։
Տիգրան Եղոյանը նշեց, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմնական պատճառը տեղի բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է, որի հետևանքով ստացվել է այսօրվա պատկերը։ Պատճառներից մեկն էլ ջրի ցածր մակարդակն է։
Եղոյանը ասաց, որ այս հարցը կներկայացնի տեղի իշխանություններին և հարցին կտրվի համապատասխան լուծում։
Մանրամասները աուդիոնյութում․