Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականին

Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականին

Հոկտեմբերի 9-ին, Ախալցիխեում՝ Կոստավայի փողոցում, ըստ ականատեսների, ճանապարհը ոտքով անցնող դպրոցի աշակերտին, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ։ Շտապ բուժօգնությունը տուժածներին տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է ՔՕ-ի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը տրանսպորտային միջոց վարող անձի կողմից երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում է, որն առողջությանը պատճառել է նվազ ծանր վնաս։ Խախտումը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա։ sknews.ge