Ասֆալտապատվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խորենիա տանող ճանապարհը, որը կազմում է մոտավորապես երկու կիլոմետր։ Մեր նկարահանման պահին աշխատանքներն արդեն ավարտված էին։
Իմանալու համար, թե ինչ աշխատանքներ են տարվել, որքան ճանապարհահատված է ասֆալտապատվել և արդյոք ավարտվել են նախատեսված բոլոր աշխատանքները, NOR ռադիոկայանի լրագրողը հեռախոսազրույց ունեցավ Փոքր Խորենիա գյուղի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանի հետ։
Վերջինս ասաց, որ տեղյակ չէ թե քանի կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել, սակայն ամբողջ ճանապարհը ասֆալտապատվել է։
Իսկ այն հարցին, թե որ ընկերությունն է իրականացնում ասֆալտապատման աշխատանքները, գյուղի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը նունպես տեղյակ չէր և ասաց, որ դիմենք համապատասխան կառույցներ և ասաց․ «Ես ընդամենը գյուղապետ եմ»։
Տեղեկացնենք, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացրել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։
Մանրամասները աուդիոնյութում․