Ավտովթար Ախալցիխեում

Ավտովթար Ախալցիխեում

Ախալցիխեում, Թամարաշվիլի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Ժամը մոտավորապես 12:30-ին, սուպերմարկետ «Սմարթի» հարևանությամբ, բախվել են թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ:

Տեղում աշխատում են իրավապահները: Վթարի հետևանքով մեկ մարդ թեթև վիրավորվել է:

Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից tv9news.ge-ին, դեպքի առումով կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն: