Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհի ևս մեկ հատված։ Ասֆալտապատ ճանապարհը ձգվում է գյուղի կենտրոնական հատվածից, հասնում մինչև եկեղեցու տարածք և գերեզմանատուն։
Ասֆալտապատված ճանապարհը կազմում է մոտ 900 մետր, ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։
Նշենք նաև, որ ասֆալտապատման հետ մեկտեղ այնտեղ, որտեղ ջրի հոսանքը առատ է, ճանապարհի եզրերին ջրահեռացման բետոնե համակարգ է անցկացվել։