
Իշխանամետ POSTV հեռուստաալիքի լրագրողը հայատյաց հարց է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին (Միասնություն կոալիցիա), թե ինչու է նա իբր թաքցնում իր «հայկական ծագումը», ինչի մասին իրենք «հաստատված փաստեր» ունեն։ Փոխանցում է sovanews.tv-ն։
Լրագրողը դիմել է նաև մանիպուլյացիայի՝ հարցը ուղեկցելով «Ի վերջո, հայերը մեր եղբայր ժողովուրդն են, ամենալավ ժողովուրդը» մեկնաբանությամբ և հավելել` «Ինչո՞ւ եք ամաչում սրանից»:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է այս միջադեպին՝ ընդգծելով, որ «մամուլի կողմից տրված հարցը չպետք է խտրական լինի»։
«Թեև լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, սակայն դրանք չպետք է խտրական լինեն: Կարևոր չէ, թե որ էթնիկ խմբին է պատկանում Վրաստանի քաղաքացին: Սահմանադրության և օրենքի համաձայն՝ մենք բոլորս հավասար ենք»,- գրել է Իոսելիանին։