Հոկտեմբերի 13-ին Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը: Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
13:00 – Երվանդ Երզնկյան
14:45 – Գարիկ և Սոնա
15:30 – Kami Friends band
16:30 – Արամ MP3
17:15 – Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
17:00 – «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
19:00 – Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
12:00 – «Երևան» փողային նվագախումբ
13:00 – Jazz for kids
14:00 – Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00 – «Կատուներ» նվագախումբ
16:00 – «Մալխաս» ջազ եռյակ
17:00 – Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00 – Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00 – Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
14:00 – Սևագիր
15:00 – Կավիճ
16:00 – Թմբաթա
17:00 – Fairwind
18:00 – Rozen Tal
19:00 – Լավ էլի
20:00 – Jag և Նարեկ Բարսեղյան
21:00 – Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։
12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանում ապրում է 1 092 800 մարդ (2022թ․)։
Երևանը՝ որպես Էրեբունի ամրոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[6][7]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։