Օրեր առաջ ձեռք բերված աղբարկղերը բաշխվեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետում հետևյալ ուղղություններով:
55 աղբարկղ տեղադրվեցին Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատված փողոցներում: Իսկ մնացած 45 աղբարկղը տեղաբաշխվեցին Գանձա, Փոկա, Սաթխա, Գորելովկա և Ժդանովական գյուղերում:
Աղբարկղերը տեղադրվել են մայրուղիների եզրերին: Նոր ռադիոյի լրագրողի այն հարցին, թե ինչ է լինելու այն փողոցների հետ, որտեղ չկան աղբարկղեր և գտնվում են անմխիթար վիճակում, Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը պատասխանեց, որ այդ փողոցներում շրջում են աղբատար մեքենաները և հավաքում աղբը: Նրա խոսքով` եթե ավելանան պլաստիկ աղբարկղեր, ապա դրանք կտեղադրվեն այն փողոցներում, որտեղ բացակայում են աղբարկղերը:
Նշենք, որ ծրագրով նախատեսված է ձեռք բերել 100 աղբարկղեր՝ 1 տոննա տարողությամբ:
Հիշեցնենք նաև, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետը փետրվար ամսին ձեռք էր բերել աղբատար մեքենաներ:
Աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերումը տեղի է ունենանլու վարկային ցածր տոկոսային պետական ծրագրով: Նինոծմինդայի մունիցիպալիտետը 10-ամյա երկարաժամկետ վարկ է վերցրել 437 հազար լարի գումարի չափով, որի 20%-ը` 83 հազար լարին բաժին է հասնում Մունիցիպալ զարգացման հիմնադրամին:
Անահիտ Զալալյան