
Մոտ չորս ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Թիանեթի քաղաքի մոտ։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 04:53-ին, Թիանեթի քաղաքից 27 կիլոմետր հեռավորության վրա՝ Բինդաուրտա գյուղի մոտ։
Ժամը 09:03-ին նույն տարածքում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը եղել է Վաժա հանգստավայրի մոտ, որը գտնվում է Թիանեթիից 25 կիլոմետր հեռավորության վրա։