
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լյուքսեմբուրգում ԵՄ նախարարների հանդիպմանը քննարկվում է Վրաստանի հարցը։
Գերմանիայի եվրոպական հարցերի նախարար Անա Լուրմանը հանդիպումից առաջ լրագրողներին ասել է, որ Վրաստանի կառավարությունը խոչընդոտներ է ստեղծում երկրի համար եվրաինտեգրման ճանապարհին։
«Ակնհայտ է, որ մենք աջակցում ենք Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։ Խոսքը Վրաստանի ներկայիս իշխանության մասին չէ, որը խոչընդոտում է երկրին այս ճանապարհին, խոսքը վրաց ժողովրդի մասին է, որն իրավունք ունի ազատորեն ընտրելու իր ճանապարհը։ Այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր և առաջնահերթ է Վրաստանում ընտրությունների անցկացումն ազատ միջավայրում»,- ասաց Լուրմանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը, որի ընթացքում ԵՄ նախարարները կխոսեն տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի, Իսրայելի, Մոլդովայի և Վրաստանի մասին, անցկացվում է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, փակ դռների հետևում։