Բելառուսն արգելել է խնձորի արտահանումը, ինչի արդյունքում արգելափակվել է ԵՄ-ից Ռուսաստանում գործող վերաարտահանումը։ Տեղեկությունը տարածում է EastFruit-ը։
Մինչ այդ գրեթե նմանատիպ որոշում է կայացրել Ղազախստանը, որն արգելել է խնձորի ներմուծումը երկիր և դրանով իսկ արգելափակել Ռուսաստանի մուտքը եվրոպական խնձորի մատակարարմանը։
Բացի խնձորից, Բելառուսում արտահանման արգելքի տակ են նաև սոխը և կաղամբը։ Արտահանման այս արգելքով փակվեց Եվրամիության երկրներից, մասնավորապես Լեհաստանից՝ մատչելի գնով ռուսական շուկա խնձորի վերաարտահանումը։
«Դա տեղի է ունենում Ռուսաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում, երբ երկրի կենտրոնական բանկի պայքարը գնաճի դեմ ոչ մի արդյունք չի տալիս, իսկ բանջարեղենի և մրգերի գները դեռևս ռեկորդներ են գերազանցում»,- գրում է EastFruit-ը։
Փորձագետների կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային միասնությունը շարունակում է փլուզվել, իսկ Ռուսաստանը կորցնում է աճող գնաճի դեմ պայքարելու կարողությունը։
Այս տարի Ռուսաստանը գարնանային ցրտահարությունների պատճառով կորցրել է խնձորի բերքի զգալի մասը։ Ռուս սպառողներն արդեն գնում են այս միրգը ռեկորդային գներով, իսկ Բելառուսի և Ղազախստանի տարածքով ներկրման հնարավորությունը արգելափակելը միայն կարագացնի գների աճը։
Ըստ EastFruit-ի՝ Ռուսաստանին խնձորի ամենամոտ մատակարարները շարունակում են մնալ Իրանը, Չինաստանը և Թուրքիան։ Սակայն և՛ Իրանը, և՛ Թուրքիան վաղուց են ընտրում խնձոր արտահանել Մերձավոր Արևելք և Հնդկաստան, որտեղ ապրանքը վաճառում են ավելի թանկ գնով։
Նշում է BPN-ը