Նինոծմինդայի մունիցիպալիտետում դեռևս ընդհանում է կարտոֆիլի բերքահավաքը, բերքահավաքին զուգահեռ, կարտոֆիլի ցանկատարածքներում նկատվում են պատառոտված պարկեր, պոլիէթիլինային տոպրակներ և այլ աղբ։
Այս մասին հայտնում են բնակիչները մտահոգություն հայտնելով, որ այս կերպ աղտոտվում է բնությունը՝
«Մեր բնությունը հրաշք է, և շատ տխուր է ու ամոթ, երբ ամբողջ դաշտերը պատառոտված պարկեր են։ Ենթադրում եմ, որ միայն այստեղ չէ, ուր ես տեսնում եմ, այլ բնակավայրերում նույնպես»,- գրում է բնակիչը։
Բնակիչը հույս ունի, որ լուսաբանելով այս խնդրի մասին, մարդիկ կլինեն ավելի զգոն և կմաքրեն աղբը՝ դրանք տեղափոխելով աղբարկղ։
Իրավիճակին ծանոթանալու համար NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին կարտոֆիլի խոշոր ցանկատարածքներ, որտեղ իսկապես նկատելի է աղբ։
NOR ռադիոկայանը կոչ է անում ցանքատարածքների տերերին, ինչպես նաև բերքահավաքը կատարող մարդկանց, մաքուր պահել շրջակա միջավայրը, լինել բարեխիղճ և հոգ տանել բնության մասին։