
Մարդիկ միակ խելացի էակները չեն Ծիր Կաթին գալակտիկայում, ասել է բրիտանացի վավերագրող Սայմոն Հոլանդը: Աստղագիտության պրոֆեսորի խոսքով, երկրացիները շուտով կկարողանան դա ստուգել։
«Մենք հայտնաբերել ենք ոչ մարդկային այլմոլորակային բանականություն մեր գալակտիկայում, և մարդիկ չգիտեն դրա մասին», – ասել է Հոլանդը «Դեյլի Մեյլ»-ին տված հարցազրույցում:
Այն կհրապարակվի մոտ մեկ ամսից: Այս հայտարարությունը պաշտպանել է Օքսֆորդի համալսարանի Breakthrough Listen թիմը, որը ներկայումս վերլուծում է Երկիր հասած ազդանշանը: