Ինչու՞ Cellfie հեռախոսային կապը չի գործում Գորելովկայի գյուղական համայնքում

Ինչու՞ Cellfie հեռախոսային կապը չի գործում Գորելովկայի գյուղական համայնքում

Արդեն 4 օր է՝ ինչ Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերում ընդհանրապես դադարեցված է Cellfie հեռախոսակապը։ Բնակիչները դժգոհում են հեռախոսակապի բացակայությունից և այլընտրանք են փնտրում, որպեսզի ունենան այլ հեռախոսային կապ։

NOR ռադիոկայանը այս խնդրի պատճառը իմանալու համար դիմեց Cellfie թեժ գիծ:

Cellfie թեժ գծից մեզ հայտնեցին, որ տարածաշրջանում կա խնդիր կապի աշտարակների հետ, տեխնիկական խմբերը արդեն մի քանի օր է ակտիվորեն աշխատում են այդ խնդիրը վերացնելու համար։

Մեր այն հարցին, թե կոնկրետ երբ կվերականգնվի կապը, թեժ գծից հայտնեցին, որ տեխնիկական խումբը աշխատում է այդ ուղղությամբ։