
Ամերիկայի Միացյալ Նահանգները «ուշադրությամբ կհետեւի» Վրաստանում անցկացվող ընտրություններին.
Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ հարցին։
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, և մենք ուշադիր հետևելու ենք առաջիկա օրերին»,- ասել է Միլլերը։