Նինոծմինդա քաղաքում տարվում են ջրատար խողովակների փոխարինման աշխատանքներ։ Չնայած ջրագծերի տարվող բարեփոխմանը, բնակիչները խնդիրների առաջ են կանգնել։ Նինոծմինդայի Աբովյան փողոցի բնակիչը դիմել է NOR ռադիոկայանի խմբագրություն լուսաբանելու իր խնդիրը։
«Երբ Աբովյան փողոցում տարվել է ջրատար խողովակների վերանորոգում, վերանորոգման արդյունքում փողոցի դիտահորը վնասվել է, այնուհետև խցանվել, որը այլևս օգտագործման ենթակա չէ, ինչպես նաև ասֆալտից մնացած աղբը թողել են տան մոտ։ Ջրագիծը տեղադրվել է սխալ տեղում, փոխանակ տեղադրեն տանս մոտ՝ ինչպես բոլորինն էր արված, տեղադրել են հարևանի տան պատի տակ»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աբովյան փողոցի բնակիչը։ Բնակիչը նաև ասաց, որ տեղում դիմել է աշխատանքներն իրականացնողներին, սակայն հարցին լուծում չի տրվել։
Պարզելու համար, թե խնդրին ինչ լուծում է տրվելու, NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայության տնօրեն Արկադի Կվարտաշիձեին։ Վիրջինս ասաց, որ իրենք կապ չունեն առաջ եկող խնդիրների հետ, դա վերաբերում է ջրամատակարարման խողովակների վերանորոգումն ու փոխարինումը իրականացնող ծառայության աշխատակիցներին, պայմանագրով գործը կատարողներին:
«Մենք իրենց զգուշացրել ենք, որ ջրատար խողովակների փոխարինումն ավարտելուց հետո սարքեն և աղբը հավաքեն»,- NOR ռադիոկայանի հոտ ունեցած հեռախոսազրույցում ասաց Արկադի կվարտաշիձեն
Ավելի մանրամասն աուդիոնյութում․