Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց միջոցառում “ანბანის გაცილება”՝ նվիրված վրաց լեզվի այբուբենին:
Աշակերտները հանդես եկան երգով, պարով, բանաստեղծությունների արտասանությամբ և փոքրիկ բեմադրություններով՝ ներկայացնելով պետական լեզվի իրենց իմացությունը:
Վրաստանի ազգային համակրթական դպրոցներում վրաց լեզվի ուսուցումը սկսվում է առաջին դասարանից: Միջոցառումը կազմակերպել էին վրաց լեզվի ուսուցիչներ Նելլի Դարբինյանը և Մայա Ստամբոլցյանը:
՛՛Ոչ վաղ անցյալում այս երեխաները ոտք դրեցին առաջին դասարան և, ամեն օր ծանոթանալով վրաց լեզվի տառերին, արդեն կարողանում են կարդալ՛՛,-նշեց մանկավարժներից մեկը:
ანბანი-ն օգնում է երեխաներին յուրացնել տպագիր և ձեռագիր տառերն ու նրանց հնչյունային նշանակությունը, սովորեցնում կարդալ պարզ վանկերն ու բառերը, գրել պարզ բառեր ու նախադասություններ, ինչպես նաև ճիշտ հասկանալ կարդացածը:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան