Վրաստանը դուրս է մնացել «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությունից

Վրաստանը դուրս է մնացել «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությունից

Վրաստանը դուրս մնաց «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնությունից, որի առաջատարն էր մի քանի տարի առաջ։

Համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է Վրաստանի կառավարություն։

Ավելի վաղ՝ 2023 թվականին, Ադրբեջանն էր դուրս մնացել Բաց կառավարման գործընկերությունից։

ԲԿԳ-ն նախաձեռնություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի նախագահների կողմից՝ կառավարություններում և իշխանության ճյուղերում թափանցիկությունը բարձրացնելու նպատակով: Վրաստանը նախաձեռնությանը միացել է 2011թ.: 2018 թվականին Վրաստանը հյուրընկալեց ԲԿԳ 5-րդ գլոբալ գագաթնաժողովը Թբիլիսիում, այնուհետև երեք տարով դարձավ Ղեկավար կոմիտեի անդամ։

Իր ստեղծման օրվանից ԲԿԳ-ն իրականացրել է ավելի քան 4000 բաց կառավարման բարեփոխումներ ամբողջ աշխարհում՝ կառավարությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով: Վրաստանն այս ձևաչափով չորս գործողությունների ծրագիր է իրականացրել։

Այս գարնանը, Օտարերկրյա գործակալների մասին ակտի ընդունման ժամանակ ԲԿԳ-ն կոչ արեց Վրաստանի կառավարությանը հետ կանչել օրինագիծը՝ զգուշացնելով, որ երկիրը կարող է կորցնել իր անդամակցությունը: Դրանից հետո ԲԿԳ միջազգային քարտուղարությունը սկսեց այսպես կոչված ԲԿԳ արձագանքման քաղաքականությունը: