Հարցում Նինոծմինդա քաղաքում. Ինչպե՞ս են բնակիչները ջեռուցում իրենց տները

Հարցում Նինոծմինդա քաղաքում. Ինչպե՞ս են բնակիչները ջեռուցում իրենց տները

Նինոծմինդան գտնվում է բարձրադիր լեռնային գոտում, այդ իսկ պատճառով Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած այստեղ ձմռանն ավելի ցուրտ է՝ հասնելով մինչև -30-ից -35 աստիճանի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն սկսվել է ջեռուցման շրջանը։ Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ NOR ռադիոկայանը հարցում իրականացրեց այն մասին, թե ինչով են ջեռուցում իրենց տները և որքան գումար է անհրաժեշտ ձմռան ամիսներին ջեռուցման գործընթացն իրականացնելու համար։

Ըստ հարցման՝ բնակիչների մեծ մասը իրենց տները ջեռուցում են բնական գազով, իսկ որոշ գյուղերում, որտեղ չկա գազաֆիկացում, ջեռուցումը կատարում են փայտի և չորացրած գոմաղբի (աթարի) համար նախատեսված վառարաններով։

Այն մարդիկ, ովքեր տները ջեռուցում են բնական գազով , ամսական վճարում են 250-300 լարի, իսկ այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու բնական գազից, գոմաղբից ամռանը պատրաստում են աթար՝ ձմռանը վառելիքի պաշար դարձնելու համար։

Հարցման ժամանակ բնակիչները խոսեցին նաև բնական գազի գնի թանկացման մասին։

Բնակիչների կարծիքները լսեք աուդիոնյութում․

Radio NOR · Հարցում Նինոծմինդա քաղաքում, ինչպես են ջեռուցում իրենց տները բնակիչները