Նավթը շարունակում է էժանանալ

Նավթը շարունակում է էժանանալ

Էտալոնային մակնիշի նավթը երեքշաբթի առավոտյան էժանանում է մեկ օր առաջվա կտրուկ անկումից հետո։

Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 74,57 դոլար, ինչը 2,89 դոլարով (3,73 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,58 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 77,46 դոլար։

WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 2,78 դոլարով (3,77 տոկոս)՝ մեկ բարելը 71,05 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով՝ ֆյուչերսի գինը իջել է 1,73 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,83 դոլար։