Շրջակա միջավայրը աղտոտելը բնության և մարդկության համար լուրջ խնդիր է: Աղբի որոշ տեսակների քայքայման համար պահանջվում են նույնիսկ հարյուրավոր տարիներ։ NOR ռադիոկայանը միշտ հետևողական է և հաճախ է անդրադառնում այս ակտուալ ու ցավոտ խնդրին, որը ցավոք գրեթե ամենուր է, և հեղինակը ինքը՝ մարդն է։
Ի ուրախություն մեզ, մեր շրջապատում դեռ կան մարդիկ, ովքեր սրտացավորեն են մոտենում շրջակա միջավայրին և մտահոգ են։
NOR ռադիոկայանի աղբյուրներից ստացանք տեսանյութ, որտեղ աղբը շպրտված է ճանփեզրին։ Տեսանյութում պատկերված է Ջիգրաշեն տանող ճանապարհի մոտ լցված պոլիեթիլենային պարկեր, շորեր և այլ կենցաղային անպետք իրեր։
Չնայած այսօր և՛ Նինոծմինդա քաղաքում, և՛ շրջանի բոլոր գյուղերում տեղադրված են աղբարկղեր, այնուամենայնիվ մարդիկ իրենց նեղություն չեն տալիս աղբը հասցնել համապատասխան վայր և թափում են այնտեղ, որտեղ իրենք իրենց հարմար են գտնում։