Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցումը

Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի  կասեցումը

Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել են ԵՄ-ին պետության անդամակցության գործընթացի փաստացի դադարեցման մասին։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նիստի ամփոփիչ փաստաթղթում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին։

«Միևնույն ժամանակ, նա վերահաստատում է իր լուրջ մտահոգությունը Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ, որը հակասում է այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- ընդգծվում է փաստաթղթում։

Եվրոպական խորհուրդը հիշեցրել է, որ նման գործելաոճը վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին և դե ֆակտո դադարեցնում ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

«Այն կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Եվրոպական խորհուրդը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»,- նշվում է վերջում։

ԵՄ-ն նաև ակնկալում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և արդար, միջազգային և ազգային դիտորդների անարգել մուտքով:

Եվրոպական խորհուրդը նաև ընդգծել է իր հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։