
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին գրանցել է արտերկրում բնակվող ավելի քան 95 հազար ընտրողների, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
ԿԸՀ-ի ինֆոգրաֆիկայի համաձայն՝ ընթացիկ ընտրություններին կարող են մասնակցել Վրաստանի 95910 քաղաքացիներ, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում այս թիվը եղել է 66 217, 2016 թվականին՝ 51 319, 2012 թվականի ընտրություններում՝ 45 143։
Այս տարի Վրաստանի քաղաքացիների համար տարբեր երկրներում կբացվի 67 տեղամաս, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։