
Մինչև հոկտեմբերի 22-ը Արևմտյան Վրաստանում կշարունակվեն տեղումները, տեղ-տեղ առատ, երկրի լեռնային և բարձր լեռնային շրջաններում տեղ-տեղ՝ ձյուն։ Հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումներ, լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում։