Թբիլիսիում բացվել է Ռուսթավելին Մթածմինդային կապող ճոպանուղին

Թբիլիսիում բացվել է Ռուսթավելին Մթածմինդային կապող ճոպանուղին

Թբիլիսիում բացվել է Ռուսթավելի պողոտայից դեպի Մթածմինդայի այգին կապող ճոպանուղին։

Այն ներառում է ստորին և վերին կայաններ և դրանց միջև ընկած է 5 հենակետեր։ Ուղևորներին կսպասարկեն 21 միավոր 8 տեղանոց գոնդոլներ և ճանապարհը կանցնեն 4 րոպեում։

«Ճոպանուղին մեկ ուղղությամբ ժամում կտեղափոխի 1200 ուղևոր»,-իր խոսքում նշում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Հիշեցնենք, որ ճոպանուղու վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2021թ.։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն լարի։ Վերականգնումից հետո ճոպանուղու կառավարումը հանձնվեց Մթածմինդայի այգուն։ Ճանապարհի վերականգնման և շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դագիմ» ՍՊԸ-ն, իսկ ինժեներա-տեխնոլոգիականը՝ «Դոպելմայեր» ընկերությունը։