Ոսկու գինը համաշխարհային շուկայում հերթական ռեկորդն է սահմանել։ Թանկարժեք մետաղի մեկ ունցիայի գինը 2707 դոլար է, ինչը մեկ ամսվա կտրվածքով աճել է գրեթե 4,11%-ով, իսկ ոսկու գինն աճել է տարեկան 36,24%-ով։
Տեղեկացնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ մեկ ունցիան շուկայում վաճառվում էր 2578 դոլարով։
Վրաստանում ոսկին թանկանում է. Ինչպես «BPN»-ին հայտնեցին Թբիլիսիի «Ոսկու շորկայում», գինը փաստացի ամեն օր բարձրանում է։
Ոսկու գները նախկինում երբեք այսքան բարձր չի եղել, արժեքն իրականում օրեցօր ավելանում է։ Այս պահին մեկ գրամ այսպես կոչված Բագագլոն արժե առնվազն 250 լարի, իսկ 585 նմուշի ոսկին՝ 170 լարի։
«Չնայած բարձր գնին, այնուամենայնիվ, ոսկու պահանջարկ կա, հատկապես, երբ մարդիկ տեսնում են, որ գներն աճում են»,- BPN-ին ասաց Ոսկու բորսայի ներկայացուցիչը։