
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Զուրաբիշվիլին կանգնել է բեմի մոտ, որտեղ ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները։ Նա ԶԼՄ-ների հետ զրույցներ չի ունեցել։
Վրաստանի ընդդիմության կողմնակիցները խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ երթ են անցկացրել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն երկրի Եվրամիությանն ինտեգրման։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը հաղթող է ճանաչվում և խորհրդարանին կներկայացնի վարչապետի թեկնածու, որն էլ իր հերթին կներկայացնի իր կաբինետը։
Եթե ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ունենա 50%-ից ավելի տեղեր խորհրդարանում, ապա նա կկարողանա ազդել կառավարության ձեւավորման վրա։
Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը առաջիկա քվեարկությունը դիտարկում են որպես ընտրություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև։