Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում կայացել է սեղանի թենիսի սիրողական լիգա։ Խաղին մասնակցել են անձինք ըստ ցանկության։
«Մեր թիմը այս անգամ հանդես եկավ շատ հաջող, տղաներից Հայկ Հարութունյանը՝ գրավեց երկրորդ տեղը, իսկ 14 ամյա Խաչատրյան Վահեն՝ երրորդ տեղը, Հրայր Բաբոյանը, զիջելով Վահեին, գրավեց չորրորդ հորիզոնականը։ Տղաները ստացան առաջիկա ավելի բարձր լիգաներին մասնակցություն ունենալու հնարավորություն։ Մրցումները անցկացվում են գրեթե ամեն երեք ամիսը մեկ, նախկինում ֆինանսական հարցերի պատճառով բաց էինք թողել մրցումները, իսկ այս անգամ մասնակցել ենք և ունենք բավականին լավ հաջողություններ։ Հետագայում նոյեմբեր ամսին ևս պլանավորում ենք մասնակցել լիգայի խաղերին», – ասաց Օրոջալար գյուղի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ ունեցած հեռախոսազրույցում։