Cyber Kmara սոցիալական ցանցում տարածվել է հեռախոսազրույցի ձայնագրություն, ըստ որի, ենթադրաբար, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բնակարան է փնտրում Մոսկվայում ընտանեկան բժշկի համար։
Cyber Kmara-ն գրառում է հրապարակել Youtube-ում և գրել, որ Բիձինա Իվանիշվիլին գաղտնի գրասենյակ ունի Մոսկվայում՝ բիզնես և այլ գործեր կառավարելու համար։ Գրասենյակը, ըստ տեղեկությունների, ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլիի վստահելի անձ, ռուս Անդրեյ Դրեմինը, ում Իվանիշվիլին անվանում է «իմ պաշտպանյալը»։
Cyber Kmara-ն գրում է, որ Իվանիշվիլիի անձնական օգնականը Մոսկվայում՝ Վալենտինա Մորոզովան, աշխատում է գրասենյակում։ Հաղորդվում է, որ Իվանիշվիլին խոսել է Մորոզովայի հետ և նրան հանձնարարել բնակարան գտնել Մոսկվայում Իվանիշվիլիի ընտանեկան բժշկի համար, որը Cyber Kmara-ի պնդմամբ նույնպես ազգությամբ ռուս է:
Ենթադրաբար Իվանիշվիլին հետաքրքրվում է Մոսկվայում բնակարանների գներով։ Զրույցի վերջում օլիգարխն իր օգնականին հանձնարարում է զրուցել ընտանեկան բժշկի հետ և գտնել իր ցանկություններին համապատասխան բնակարան։
Youtube-ում հրապարակված տեսանյութի հեղինակները գրում են, որ Իվանիշվիլիի և Մորոզովայի զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։