Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի իր թեկնածուին կհայտարարի խորհրդարանական ընտրություններից հետո։ Երկրի ղեկավարն այս որոշմանը հանգել է՝ հաշվի առնելով արևմտամետ կուսակցությունների չորս կոալիցիաների դիրքորոշումը։
Զուրաբիշվիլին նշել է, որ վարչապետի թեկնածու ունի, սակայն տարաձայնություններից խուսափելու և եվրոպամետ կուսակցությունների կոալիցիաների կարծիքները հաշվի առնելու համար ընտրություններից հետո կտա նրա անունը։
«Ես ունեցել եմ և ունեմ վարչապետի թեկնածու. Կանոնադրությունն ասում է, որ ես պետք է ներկայացնեմ իմ թեկնածուին։ Շատ մտածեցի, շատ փնտրեցի ու որոշում կայացրեցի, բայց հաշվի եմ առնում չորս կուսակցությունների (կոալիցիաների-խմբ.) դիրքորոշումը։ Այստեղ դիսոնանս չպետք է լինի, և ես իրենցից լսել եմ, որ նրանք կարծում են, որ այս հարցը պետք է լուծվի ընտրություններից հետո։ Նրանցից շատերն այդպես են կարծում»,- պարզաբանել է Զուրաբիշվիլին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ վարչապետը պետք է լինի ոչ մի կուսակցության չպատկանող անձ՝ չեզոք»։