Իտալիայում ծնելիության մակարդակը նվազել է 2024 թվականին՝ շարունակելով հակառեկորդների շարքը, վկայում են Istat վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները։
Իտալիան «ժողովրդագրական ձմեռ» է ապրում. 2023 թվականի սեպտեմբերին Istat-ը հայտնել էր, որ մինչև 2080 թվականը երկրի բնակչությունը կնվազի 13 միլիոն մարդով՝ ժողովրդագրական լուրջ խնդիրների պատճառով։
«Ծնելիության ևս մեկ ռեկորդային անկում. 2023 թվականին այն իջել է մինչև 379890, ինչը 3,4%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ծնելիության անկումը կշարունակվի 2024 թվականին. հունվար-հուլիս ամիսների նախնական տվյալներով՝ 4600-ով ավելի պակաս են ծնունդները, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար»,- ասված է հաղորդագրությունում