63-ամյա իտալացին, ով դուրս է եկել կոմայից, վստահ է, որ ընդամենը 24 տարեկան է, գրում է Daily Mail-ը։
Լուչիանո Դ’Ադամոն կոմայի մեջ էր ընկել 2019 թվականին՝ մեքենայի վարորդի մեղքով, ով նրան հարվածել էր ճանապարհին։ Նա վերջերս ուշքի է եկել և դուրս գրվել հիվանդանոցից, սակայն տղամարդը կարծում է, որ այժմ 24 տարեկան է, և վերջին բանը, որ հիշում է, 1980 թվականին Հռոմում գտնվող իր տնից դուրս գալն ու դաժան հարվածն էր։
Արթնանալով հիվանդանոցում՝ Դ’Ադամոն ցնցվել է՝ իմանալով, որ այդ պահից անցել է ավելի քան 40 տարի։ Նա չի ճանաչել կնոջը և ցնցվել է, որ չափահաս որդի ունի։ Այժմ տղամարդն ակտիվորեն աշխատում է ընտանիքի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև ծանոթանում է ժամանակակից տեխնոլոգիաներին։
Չնայած ամնեզիայի հետ կապված դժվարություններին, Լուչիանոն աստիճանաբար սկսում է հիշել որոշ պահեր իր կյանքից։ Բժշկական մասնագետների թիմը և նրա սիրելիները շարունակում են օգնել նրան այս գործընթացում:
Վթարի մեղավոր վարորդը չի հայտնաբերվել, իսկ Լուչիանոն դեռևս չի ստացել իր կրած վնասների փոխհատուցումը։