«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը կոռուպցիոն քարտեզի թարմացված տարբերակն է հրապարակել, որի վրա նշված են պաշտոնյաների և Բիձինա Իվանիշվիլիի հետ առնչվող ընկերությունները, որոնք 2013 թվականից Վրաստանի տարբեր շրջաններում պետական գնորդներից ստացել են ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլրդ 280 մլն լարի։
Այդ գումարի գրեթե մեկ երրորդը՝ ավելի քան 1 մլրդ 130 մլն լարի, նրանց է հաշվեգրվել միայն 2024 թվականին։
Կազմակերպության գնահատմամբ՝ կոռուպցիոն փաստերի քանակն ու մասշտաբը այնպիսի զգացողություն է առաջացնում, որ երկրում վառվել է ժողովրդի հաշվին արտոնյալ մարդկանց հարստացման կանաչ լույսը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը նշում է, որ կոռուպցիայի նշաններ պարունակող գնումների պատկերն ըստ տարածաշրջանների ունի հետևյալ տեսքը.
«Վրաստանի շրջաններում կոռուպցիոն դեպքերի թիվն ավելանում է, ինչը դառնում է անվերահսկելի, քանի որ համապատասխան կառույցները կամ ընդհանրապես չեն արձագանքում դրանց, կամ հանրությանը տեղեկատվություն չեն տրամադրում այդ դեպքերով իրենց հետաքրքրության մասին։ – գրում է TI-ը: Փոխանցում է publika-ն: