
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին իրականացվում են Նինոծմինդա քաղաքի Ազատություն 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ճակատների ներկման աշխատանքներ։ Տևական ժամանակ է, ինչ Նինոծմինդա քաղաքում ընթանում է բարձրահարկ շենքերի վերանորոգում։
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում եղանակային պայմանների վատթարացման պատճառով վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին 2023 թվականի նոյեմբերին և վերսկսվել 2024 թվականի ապրիլին։ Այդ աշխատանքների համար հատկացվել էր 680 հազար լարի։