Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է անհետացման եզրին գտնվող կենդանիների և բույսերի տեսակների պահպանմանն ուղղված գործնական միջոցառումների ուղեցույցը՝ «Տեսակների վերականգնման ազգային պլանը», հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վերջին տասնամյակների ընթացքում վայրի կենդանիների և վայրի բույսերի շատ տեսակներ բախվել են զգալի սպառնալիքների: Այս մարտահրավերին ի պատասխան՝ մշակվել է Տեսակների վերականգնման ազգային պլան, որը պահանջում է, որ յուրաքանչյուր առաջնահերթ տեսակի վերականգնումը հիմնված լինի տվյալ տեսակի վերականգնման մանրամասն ծրագրի վրա:
«Տեսակների վերականգնման ազգային պլանը մշակվել է Իլիայի պետական համալսարանի գիտնականների և մասնագետների կողմից շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության և Շվեդիայի կառավարության «Փրկենք բնությունը – Վրաստանը» համատեղ ծրագրի շրջանակներում»,- ասվում է Գյուղատնտեսության նախարարությունում:
Ներկայումս հաջողությամբ իրականացվում են հինգ առաջնահերթ տեսակների` վիթի, բրոկ իշխանի, գորշ կաքավի, քարակաքավի և փասիանների պոպուլյացիաները վերականգնելու ուղղությամբ: Ապագայում ծրագիրը նախատեսվում է ընդլայնել, փաստաթղթով առաջարկվում է վերականգնել ևս 61 տեսակ։
Փաստաթուղթը սահմանում է ազգային վերականգնման ենթակա տեսակների ցանկը, ինչպես նաև այդ տեսակների պահպանման պլանների մշակման կանոնները, մեթոդները, առաջարկությունները և պարտավորությունները:
Թվարկված տեսակների վերականգնման աշխատանքները կիրականացվեն փուլերով՝ համաձայն այդ տեսակների վերականգնման անհատական ծրագրի:
Փաստաթուղթը նախատեսում է ինչպես տեսակների վերականգնման պլանավորման գործընթացի բարելավում, այնպես էլ վերաներդրման ծրագրերի ստեղծում, ինչպես նաև ապագայում առաջնահերթ տեսակների կայուն և կենսունակ պոպուլյացիաների ստեղծում:
Առաջիկայում նախատեսվում է միջոցառումներ իրականացնել Կարմիր գրքում գրանցված եղջերուների վերականգնման ուղղությամբ։