
Գերատեսչության տվյալներով՝ Ծալկայից Կոդա գյուղի ուղղությամբ շարժվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել չորս քաղաքացու, որոնք իջել են հարակից տարածքում կանգնեցված երկու մեքենաներից։
«Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 67-րդ կիլոմետրին Ծալկայից Կոդա գյուղի ուղղությամբ շարժվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը վարել է Ի.Գ.-ն ծնված 1979 թվականին, «Ֆորդ»-ը բախվել է հարակից տարածքում կայանված երկու մեքենաներից իջած չորս քաղաքացու:
Հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից երեք մարդ տեղում մահացել է, իսկ չորրորդը մահացել է կլինիկայում։
Փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։ Մեղադրվող Ի.Գ.-ն կալանավորվել է»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։