2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Նինոծմինդայի գյուղերում 1 լիտր կաթի գինը տատանվում է 1-1,30 լարիի սահմաններում՝ կախված գյուղի գտնվելու վայրից և սեզոնային պահանջներից։
Գները կախված տեղանքից հետևյալն է՝ Սամեբայում կաթի գինը 1,30 լարի է, Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սպասովկա, Հեշտիա, Ջիգրաշենի, Փոկա, Փարվանա, Թորիա, Դիլիֆ գյուղերում 1,20 լարի է, Մեծ Գոնդուրա և Մամզարա գյուղերում 1 լարի։
Բնակչությունը դժգոհ է կաթի գնի անկումից, որն ուղղակիորեն ազդում է նրանց տնտեսական վիճակի վրա։ Շատ գյուղերում կաթի վաճառքը գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ գների անկումը լուրջ խնդիր է նրանց համար: Գյուղատերերի համար գինը, որը կազմում է 1-1,20 լարի, համարվում է անհիմն, քանի որ այս ընթացքում մեծանում են անասունների պահպանման, սննդի մատակարարման և գյուղատնտեսական այլ կարիքների ծախսերը։
Բնակչությունը հույս ունի, որ հաջորդ ամսից գները կկայունանան, և կաթը հնարավոր կլինի վաճառել շահույթով։