Մայրը Telegram-ի միջոցով դայակ է գտել իր վեց ամսական տղայի համար, և նա չորս շաբաթ օգտվել է նրա ծառայություններից։ Երեխայի դայակը ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացի է: Սկզբում հաղորդվում էր, որ կինը նրան Նուրոֆեն (իբուպրոֆեն) է տվել, քանի որ տղան ատամ է հանելիս եղել։
Որոշ ժամանակ անց նա զանգահարել է մորն ու խնդրել, որ անմիջապես գա։ Ըստ դայակի երեխան վատացել է, սկսել է ջղաձգվել։ Բժշկական խմբին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Սակայն դիահերձումից հետո բժիշկը բոլորովին այլ եզրակացության է եկել: Ըստ փորձագետի՝ մահվան պատճառը եղել է գլխուղեղի ցնցումը։ Նորածնի մոտ ախտորոշվել է նաև գանգի կոտրվածք և գլխի բութ ուժային վնասվածք։ Նախաքննությունը շարունակվում է։ Դայակը մեկուսացման մեջ է, նրա նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել: ՔՕ-ի համաձայն հետաքննություն է տարվում: