Նինոծմինդայից Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհին` Ժդանովական-Բավրա կենտրոնական ճանապարհի հատվածում կուտակվել է մեծ քանակությամբ աղբ:
Այս ճանապարհով անցնելիս մարդիկ տհաճ տեսարանի ականատես են դառնում: Մոտակա գյուղերի բնակիչներն ու այդ ճանապարհով երթևեկող վարորդները աղբը շպրտում են այդ ճանապարհի այդ հատված:
Հիշեցնենք, որ աղբը շպրտելու դեպքերին վերաբերող տուգանքների մասին օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:
Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:
Մանրամասները դիտեք մեր ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան