ՃՏՊ Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին. Վիրավորվել է երեք մարդ

ՃՏՊ Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին. Վիրավորվել է երեք մարդ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Ջիգրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը կորցրել է կառավարումը, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մեքենայում երեք մարդ է եղել, բոլորը վիրավորվել են։

Դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները։

Նինոծմինդայում այսօր երեք վթար է տեղի ունեցել, երկուսի դեպքում մարդիկ չեն տուժել։



Opinion, pooling and voting