Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED) քվեարկության ընթացքում հայտնաբերված միջադեպերի և խախտումների վերաբերյալ հայտարարություն է հրապարակում ժամը 14:00-ի դրությամբ։
Մինչև ժամը 14.00-ն ISFED տվյալներով հայտնաբերվել են խախտումների հետևյալ տեսակները.
«Ընտրատեղամասերի հարևանությամբ՝ քվեարկության շենքից մինչև 100 մետր հեռավորության վրա, տեղի է ունենում չարտոնված անձանց կուտակում, այդ թվում՝ կուսակցությունների համակարգողների մոբիլիզացիա, ինչպես նաև ընտրողների կազմակերպված տեղափոխման և տեղեկատվության հավաքագրման դեպքեր, որոնցում հայտնվում են իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձինք, եղել են նաև բանավոր բախումներ»։ – գրում է ISFED-ը։